«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Վիտամին` ոսկրերի համար կամ «հորմոն»` երեխաների համար

Վիտամին` ոսկրերի համար կամ «հորմոն»` երեխաների համար

2022 Հուն 13, Երկուշաբթի

Ներկայում մեծ քաղաքներում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունը բնակչների առողջական վիճակի վրա ակնհայտ է, ինչը բարձրացնում է վիտամինների, միկրոէլեմենտների և հակաօքսիդանտների նկատմամբ պահանջը:

Ապագա մայրերի և փոքրիկների համար հատկապես կարևոր է պայքարը վիտամին D-ի անբավարարության դեմ:

Վիտամին D-ն քիմիական կազմով և ազդեցությամբ միմյանց նման կենսակտիվ նյութերի խումբ է. D2-ը (էրգոկալցիֆերոլ) օրգանիզմ ներմուծվում է միայն սննդի միջոցով, D3-ը (խոլեկալցիֆերոլ) սինթեզվում է միայն մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ:

Մինչև վերջերս վիտամին D-ի ամենակարևոր դերը համարվում էր կալցիումի և ֆոսֆորի նորմալ մակարդակի ապահովումը: Վիտամին D-ի պակասի ժամանակ այդ միկրոէլեմենտները չեն յուրացվում և օրգանիզմը սկսում է անբավարարությունը լրացնել կալցիումային պաշարներից (ոսկրեր, ատամներ), որի հետևանքով վերջիններս բավականին տուժում են՝ ոսկրերը դառնում են փխրուն, ատամները քայքայվում են:

Վիտամին D2-ի սննդային աղբյուրներ են ձկան յուղը, ծովամթերքը, ձվի դեղնուցը, կարագը, կաթը, ձկնկիթը:

Ներկայում պարզված է, որ Վիտամին D-ի այդ երկու ձևը պարզապես պրովիտամին է, և օրգանիզմում՝ լյարդում և երիկամներում, այն անմիջապես վերափոխվում է ակտիվ ստերոիդային հորմոնի՝ կալցիտրիոլի, ինչը մեծ դեր ունի օրգանիզմի հիմնական գործընթացների կարգավորման մեջ՝ աճի, զարգացման, բազմացման, վարքային ռեակցիաների:

Եթե ոչ վաղ անցյալում վիտամին D-ի պակասը դիտվում էր միայն որպես երեխաների մոտ ռախիտի, իսկ մեծահասակների մոտ օստեոպորոզի զարգացման պատճառ, ապա այժմ հայտնի է, որ վիտամին D-ն կարևոր մասնակցություն ունի տղամարդկանց սեռական հորմոնների սինթեզի գործընթացում, ինչպես նաև՝ հղիության համար անհրաժեշտ կանանց սեռական հորմոնների սինթեզում:

Վերջին տարիներին գիտնականները մեծ ուշադրություն են դարձնում վիտամին D-ի ուսումնասիրությանը` հատկապես տղամարդկանց սպերմատոգենեզի և կանանց վերարտադրողական գործընթացներում: Հայտնաբերված է կապ այդ վիտամինի պակասի և սպերմատոզոիդների նորմալ շարժունակության ու ձևի խանգարումների միջև: Որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բնական ուլտրամանուշակագույն ճառագայթման արդյունքում ստացված վիտամին D-ն լավացնում է սպերմայի որակը:

Ավստրիացի գիտնականներն ապացուցել են, որ մեկ տարի 83 մկգ վիտամին D-ի ամենօրյա օգտագործումը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը:

Կանանց մոտ վիտամին D-ն դրդում է սեռական հորմոնների արտադրությունը և ձվազատումը: Անպտղության համար հետազոտվող կանանց մեծ մասի մոտ հայտնաբերվել է վիտամին D-ի պակաս:

Վիտամին D-ն խիստ կարևոր է նաև դեռ աշխարհ չեկած փոքրիկի համար. այն մասնակցում է պտղի ոսկրային համակարգի ձևավորման և սիրտ-անոթային համակարգի զարգացման գործընթացներին:

Վիտամին D-ի պակասի ժամանակին հայտնաբերումը կարևոր է հաջող բեղմնավորման, առողջ մանկիկի ծննդի և ապագա մայրերի օստեոպորոզի կանխարգելման համար:

Կանխարգելիչ միջոցառումներ.

•    Պարբերաբար ժամանակ անցկացրեք դրսում արևոտ ժամերին. օրը 15 րոպեից ոչ պակաս և շաբաթը գոնե 3 անգամ:
•    Սննդի մեջ օգտագործեք վիտամին D պարունակող մթերք:
•    Պարզեք վիտամին D-ի քանակը Ձեր օրգանիզմում:
•    Եթե հայտնաբերվել է D վիտամինի պակաս, դիմեք էնդոկրինոլոգի:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը